Ասլամազյան Քույրերի պատկերասրահ

Տեսարժան վայրեր

Աբովյան փողոցով զբոսնելիս նայեք աջ և կտեսնեք Գյումրի քաղաքի ամենահետաքրքիր պատկերասրահներից մեկը:

Աբովյան 232 հասցեում դուք կգտնեք Մարիամ և Երանուհի Ասլամազյան Քույրերի պատկերասրահը:

«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» պահվում են քույրերի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածուն։

Պատկերասրահը գործում է 1987 թվականից և այստեղ պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ։

Պատկերասրահի շենքը 1988 թվականի Գյումրու երկրաշարժից հետո տրամադրվել էր անօթևաններին և վերաբացվել է 2004 թվականին։

Պատկերասրահը գտնվում է Գյումրու կենտրոնական հրապարակում, այն կառուցվել է 1880 թվականին մեծահարուստ վաճառականներ, հայտնի գյումրեցի ընտանիքի Քեշիշովների կողմից՝ որպես իրենց բնակարան։

Պատկերասրահի շենքը 19 –րդ դարի Ալեքսանդրապոլյան քաղաքաշինության ճարտարապետության վառ օրինակ է, իր մեջ ներառելով այն ժամանակվա եվրոպական և ավանդական հայկական ճարտարապետության տարրերը, ձևավորել է Գյումրուն բնորոշ սև տուֆով շարվածք ունեցող քաղաքի յուրահատուկ դիմագիծը՝ ներքին շքեղ բակով և փայտյա պատշգամբով։

19-րդ դարի ճարտարապետության վառ օրինակ հանդիսացող այդ կառույցը 1980 թվականին ներառվել է «Կումայրի արգելոց թանգարան»-ի մեջ՝ անցնելով պետության կողմից պահպանվող պատմամշակութային ժառանգության կառույցների ցանկը։

Ձեր պատմությունը

Այստեղ կարող եք կիսվել Ձեր պատմությամբ և խմբագրվելուց հետո այն կհայտնվի մեր նախագծում։