Գեորգ Գյուրջիև

Կենսագրություն

Գեորգի Իվանի Գյուրջիև հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա։

Ծնվել է 1866 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) և մահացել 1949 թվականին՝ Ֆրանսիայում։

Գյուրջիևը նախնական ուսում ստացել է Ալեքսանդրապոլում, իսկ հետագայում ուսումը շարունակել է Կարսի Սբ. Առաքելոց վանքում։ Նրա որոնումները հետագայում նրան տարել են միջին արևելք, ավելի ուշ՝ կենտրոնական Ասիա, Հնդկաստան և հյուսիսային Աֆրիկա։

Գյուրջիևն իր սեփական գաղափարները փորձում էր հաղորդել իր աշակերտներին մի շարք առանձնահատուկ, միմյանց փոխլրացնող ձևերով:

Գյուրջիևի գաղափարներից հետագայում օգտվել են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները:

Հայազգի փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց, գրող Գեորգի Գուրջիևի (1866-1949) գաղափարները լայն ճանաչում են գտել աշխարհում շնորհիվ նրա փիլիսոփայությամբ զբաղվող ինստիտուտների ու դպրոցների, որոնք գոյություն ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

Նրա երաժշտությունն աշխարհին հայտնի դարձավ Թոմաս դե Հարթմանի կողմից գրառված դաշնամուրային վերարտադրմամբ:

Նրա ուսմունքի հետևորդները 20-րդ դարում աշխարհի տարբեր երկրներում նրա անունը կրող դպրոցներ և ինստիտուտներ են հիմնել, որոնք այսօր էլ շարունակում են ուսումնասիրել ալեսանդրապոլցի մեծ մտածողի աշխատությունները՝ «Էզոտերիկ քրիստոնեություն», «Ամբողջն ու Ամեն ինչը», «Բանբեր գալիք բարիքի» և այլ գործերը, որոնք մեծ ազդեցություն ունեն կրոնափիլիսոփայական տարբեր գաղափարախոսությունների կրողների վրա:

2008 թվականին Լևոն Էսկենյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Հայաստանում ստեղծվեց «Գյուրջիև» անսամբլը, որը Գյուրջիևի երաժշտությունը տարածում է ողջ աշխարհում։

Ձեր պատմությունը

Այստեղ կարող եք կիսվել Ձեր պատմությամբ և խմբագրվելուց հետո այն կհայտնվի մեր նախագծում։