Մայր Հայաստան հուշարձան

Տեսարժան վայրեր

Սև ամրոց-ի գեղեցիկ տեսարանով հիանալիս դուք կտեսնեք Մայր Հայաստան հուշարձանը:

Հուշարձանը կառուցվել է 1975թ-ին քանդակագործներ Արա Սարգսյանի և Ե. Վարդանյանի և հայտնի ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանի կողմից:

Այն խորհրդանշում է հայերի հաղթանակները, հատկապես՝ խորհրդային հաղթանակը, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ:

Հպարտորեն կանգնած կինը՝ ցորենի հասկերը ձեռքին, խորհրդանշում է հաղթանակ: Արձանը պատրաստված է բրոնզից և ամենամեծն է Գյումրիում:

Երկկողմանի քարե աստիճանները դրանց միջև սանդղաձև տեղաբաշխված ավազանների հետ, որոնք սկիզբ են առնում ընդարձակ դաշտից և հասնում մինչև հուշարձանի հիմքը, հաղորդում են ողջ կոմպոզիցիային հանդիսավորություն և նպաստում են դրա ընդհանուր ընկալմանը։

Մուգ գույնի տուֆից կառուցված պատվանդանը սրընթաց է։ Այն վեր է հառնում բարձր բլուրի վրա՝ միաձուլվելով երկնքին։ Այդ սրընթացությունն ավելի է ընգծվում շնորհիվ բոլոր ճակատների՝ ծավալային առումով ուղղահայաց մասնատման։ Շքամուտք հիշեցնող ելուստները, որոնք հարուստ են հայկական զարդարվեստի մոտիվներով և գտնվում են ճակատների ներքին հատվածում, գեղարվեստական շեշտադրումներով ընդհանուր առմամբ ներկայացնում են ճարտարապետական խիստ լուծումներով կառուցված պատվանդանը։

Կռած պղնձից պատրաստված հուշարձանը պատկերում է երիտասարդ կնոջ՝ հանդարտ էպիկական դիրքում։ Մի ձեռքում նա բռնել է Զվարթնոցի տաճարի խոյակը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի խաղաղ ստեղծագործումն ու հայ ճարտարապետության հանճարը, իսկ մյուս ձեռքում՝ արմավենու ճյուղ։ Հպարտ կանգնած կիսամերկ կնոջ կերպարն առանձնանում է դասական գեղեցկությամբ, հաճելի կեցվածքով, սիլուետով, հագուստի ծալքերի պլաստիկայով և ընկալվում է որպես գեղարվեստական ստեղծագործություն։

Քանդակագործը հուշարձանի հետին հատվածը պատկերել է հունական վրեժխնդրության թևավոր աստվածուհի Նեմեսիսի կերպարով։

Բլրի լանջին՝ աստիճաններից դեպի ձախ՝ թեք կառուցված խուլ պատուհանների միջև տեղադրված է զարդարանքից զուրկ խաչքարատիպ սյուն՝ «1941-1945» գրությամբ։

Հուշարձանի դիմաց գտնվում է հավերժական կրակով անհայտ զիվորի գերեզմանն ու կողքին վեր բարձրացած սեղմված բռունցքը։

Ձեր պատմությունը

Այստեղ կարող եք կիսվել Ձեր պատմությամբ և խմբագրվելուց հետո այն կհայտնվի մեր նախագծում։