Սուրբ Աստվածածին եկեղեցի

Տեսարժան վայրեր

Եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Յոթ Վերք ի պատիվ Մարիամ Աստվածածնի:

Գտնվում է Վարդանանց հրապարակի հյուսիսային կողմում և Շիրակի Թեմի առաջնորդանիստն է։

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցին կամ Սուրբ Յոթ Վերք եկեղեցին կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է:

Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք:

1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է այն տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում։ Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։

Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝

1. Հիսուսի տաճարին հանձնելը
2. Եգիպտոս փախչելը
3. Տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը
4. Խաչը տանելը
5. Հիսուսի մահը խաչին
6. Հիսուսի մարմնի ստանալը
7. Հիսուսի գերեզման դնելը

Ձեր պատմությունը

Այստեղ կարող եք կիսվել Ձեր պատմությամբ և խմբագրվելուց հետո այն կհայտնվի մեր նախագծում։