Գյումրին դա մի վայր է, որտեղ հինը և նորը միավորվում են մեկտեղ:
Գյումրին Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է և Շիրակի մարզի կենտրոնն է։
Իր երեքհազարամյա պատմությամբ լինելով Հայաստանում ամենահին բնակավայրերից մեկը՝ Գյումրին մի հրաշալի վայր է այցելելու և հիանալու համար:
Գյումրին իր անվանումը վերցրել է Ախուրյան գետի Գումրիգետ վտակի անվանումից, որը հոսում է քաղաքից ոչ հեռու: Այս տեղանքում մարդկանց բնակեցման մասին հայտնի է սկսած մ.թ.ա. VI դ:
Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ (1804-1813 թթ.) Կումայրին մտնում է Ռուսաստանի Կայսրության կազմ:
1837 թ. քաղաքից ոչ հեռու հիմնադրվում է ռուսական ամրոց, նույն թվականին էլ քաղաքը այցելում է Կայսր Նիկոլայ I, և Կումայրին վերանվանվում է Ալեքսանդրապոլի պատիվ Կայսրուհի Ալեքսանդրայի:
Քաղաքը այցելել է նաև Ալեքսանդր Պուշկինը: Այդ այցի մասին նա գրել է «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» ստեղծագործությունում:
1840 թ. Ալեքսանդրապոլը պաշտոնապես դառնում է քաղաք, իսկ 1850 թ. դառնում է Էրիվանի գավառի Ալեքսանդրապոլի շրջանի կենտրոն: Շուտով, լինելով սահմանային բերդ-քաղաք, Ալեքսանդրապոլը դարձավ առևտրի եւ արհեստների կարևոր կենտրոն, հայ մշակույթի խոշորագույն կենտրոն Անդրկովկասում, և հայտնի է դառնում իր արհեստավորներով:
Բարձր էր գնահատվում Կումայրու դարբինների, մետաղագործների, քարագործների, ոսկերիչների վարպետությունը:
Այս արհեստներից շատերը գոյություն ունեն մինչ այսօր և մեծ պահանջարկ ունեն Հայաստանում, Ռուսաստանում և Եվրոպայում: 1906 թ. Ալեքսանդրապոլը դարձավ կարևվորագույն երկաթուղային հանգույցներից մեկը: Գյումրու պատմական կենտրոնը զարդարող և քաղաքի բրենդներից մեկը դարձած քարե սալիկները շարվել են փողոցներում 1940-ականներին` գերմանացի ռազմագերիների ձեռքով։
1924 թ. Ալեքսանդրապոլը վերանվանվեց Լենինական, իսկ 1991 թ. սկզբին՝ Կումայրի: 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության հռչակումից հետո քաղաքին վերադարձվեց իր պատմական անվանումը՝ Գյումրի:
Տնտեսական եւ սոցիալական զարգացման բարձրագույն կետին քաղաքը հասավ 1980-ական թվականներին: Այստեղ կառուցվել էին բազմաթիվ ձեռնարկություններ, ավելացել էր բնակչության թիվը:
Սակայն 1988 թ. ավերիչ երկրաշարժը մի քանի վայրկյանում քաղաքը ավերակի վերածեց: Փլուզվեցին կամ դադարեցին գործել քաղաքի բոլոր գործարանները և ֆաբրիկաները, կանգ եր առել տրանսպորտը, ջրամատակարարումը և էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Վերականգնման աշխատանքներին լուրճ խոչընդոտեց Խորհրդային Միության փլուզումը և Հայաստանի տնտեսական շրջափակումը Ադրբեջանի կողմից:
Քաղաքային կենցաղ
Գյումրի քաղաքի ամենահետաքրքիր հատվածներից մեկն է: Համոզվեք, որ բաց չեք թողնում Քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանը, Մերկուրովի տուն-թանգարանը և հին Տերյան փողոցը:
Ժամանակակից Գյումրին կոկիկ ու գեղեցիկ քաղաք է, լի է լույսերով, խանութներով, ռեստորաններով ու սրճարաններով: Գյումրիում դեռևս պահպանվել են փողոցներ եւ քաղաքային թաղամասեր, որոնք կառուցվել են XIX դ:
Պահպանվել է նաև Հայաստանի գործող ամենահին վարսավիրանոցը՝ կառուցված 1941 թ։ Տարածաշրջանում գործող ամենահին գարեջրի գործարաններից մեկը նույնպես գտնվում է Գյումրիում և գործում է մինչ այսօր:
1898 թ. այն հիմնադրել է ալեքսանդրապոլցի մեծահարուստ Համազասպ Ծաղիկյանցը։ Նրանք հայտարարվել են որպես թաղամաս-արքելոցներ: Քաղաքի բնակիչները հայտնի են հումորի սուր զգացումով, ավանդույթների պահպահմամբ, քրտնաջան աշխատանքով և պատվասիրությամբ:
Հայաստանի առաջին թատրոնն ու երաժշտական դպրոցը հիմնադրվել են Գյումրիում: Այստեղ է կայացել նաև առաջին օպերային պրեմիերան: Հայտնի շատ արվեստագետներ գյումրեցիներ են:
Նրանց թվում են Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Շառլ Ազնավուրը և այլոք: Այստեղ են ծնվել բազմաթիվ անվանի մարդիկ, ինչպիսիք են Ֆ. Մկրտչյանը, Ս. Սվետլիչնայան, Յ. Վարդանյանը, Հ. Շիրազը, Ս. Մերկուրովը, Գ. Գյուրջիեւը եւ այլն: